Լոս Անջելես Շրջանի Տարեցների և Հաշմանդամություն Ունեցող Անձանց Հարցերով Վարչությունը համագործակցել է Լոս Անջելես Շրջանի Հաշմանդամների Հարցերով Հանձնաժողովի (LACCOD) և Հանրային Խորհրդատվական Խմբի (PCG) հետ՝ այս հարցումը մշակելու համար, իսկ հարցման ղեկավար է հանդիսանում PCG-ն։
Այս հարցումը Լոս Անջելեսի տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հնարավորությունների, բացերի և կարիքների վերաբերյալ է։ Հարցման արդյունքները հիմք կծառայեն Լոս Անջելես Շրջանի Տարեցների և Հաշմանդամություն Ունեցող Անձանց Հարցերով Վարչության Ռազմավարական Ծրագրի մշակման համար։ Սա կօգնի մշակել հինգ տարվա գործողությունների ճանապարհային քարտեզ՝ Լոս Անջելեսի տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ծառայությունները (կախված ֆինանսավորման առկայությունից) ընդլայնելու և բարելավելու համար։
Շնորհակալ ենք ժամանակ հատկացնելու և մեր հարցմանը մասնակցելու համար։ Ցանկանում ենք տեղեկանալ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող ծառայությունների և ծրագրերի հետ կապված Ձեր փորձի մասին։ Այս հարցումը լրացնելու համար կպահանջվի մոտավորապես 15 րոպե։ Ձեր պատասխանները գաղտնի են և կօգտագործվեն Տարեցների և Հաշմանդամություն Ունեցող Անձանց Հարցերով Վարչության Ռազմավարական Ծրագրի մշակման համար։ Անձնական տեղեկությունները չեն հրապարակվի։
Որոշ հարցեր կարող են ուժեղ հույզեր առաջացնել։ Կարող եք ցանկացած պահի բաց թողնել հարցը, եթե չեք ցանկանում պատասխանել։ Կարող եք նաև ավելի ուշ վերադառնալ այս հարցմանը և լրացնել այն Ձեզ հարմար ժամանակ։
Եթե ճանաչում եք որևէ մեկին, ով կարող է հետաքրքրված լինել այս հարցմանը մասնակցելով (հաշմանդամություն ունեցող անձ, նրա ընտանիքի անդամը կամ խնամողը), խնդրում ենք ուղարկել նրան ստորև նշված հղումը։
https://s.alchemer.com/s3/LA-County-Disabilities-Strategic-Plan
Հարցումը լրացնող անձը կարող է էկրանի վերին աջ անկյունում գտնվող ցանկից ընտրել իր նախընտրած լեզուն։ Հարցումը հասանելի է հետևյալ 14 լեզուներով՝
Կարող եք նաև ներբեռնել հարցումը և ուղարկել այն ուրիշներին։ Հարցումը ներբեռնելու հղումն է՝
LA County Aging & Disabilities Department Disabilities Survey Armenian
Կարող եք լրացնել այն և ուղարկել փոստային առաքմամբ կամ էլեկտրոնային փոստով հետևյալ հասցեով՝
Aging & Disabilities Department
Attention Guillermo Medina
510 South Vermont Ave, 11th Floor
Los Angeles, California 90020
info@ad.lacounty.gov
Մենք ցանկանում ենք իմանալ բոլորի կարծիքը։ Հարցումը հասանելի կլինի միայն մինչև 2025 թվականի Օգոստոսի 31-ը։
Եթե Ձեզ անհրաժեշտ են ծառայություններ կամ աջակցություն, խնդրում ենք զանգահարել Տարեցների Տեղեկատվության և Աջակցության Տարածքային Գործակալության Թեժ Գիծ՝ (800) 510-2020 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 8:00-ից մինչև 17:00։ Այս համարը նախատեսված է միայն ծառայությունների վերաբերյալ հարցերի և աջակցության համար։
Այս հարցման վերաբերյալ հարցերը կարող եք ուղարկել PCG-ի հետազոտական թիմին՝ հետևյալ հասցեով՝
LACoDisabilitySurvey@pcgus.com։